Լրահոս
Օրվա լրահոսը

Քավոր Հարութի որդին համաներմամբ ազատ արձակվեց

Հոկտեմբեր 10,2013 16:20 Share

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ արձակեց քավոր Հարութի որդուն` Գևորգ Խաչատրյանին:

Նա մեղադրվում էր ապօրինի զենք կրելու համար, որը ապրիլի 23-ին, այդ ժամանակ դեռևս անչափահաս այս երիտասարդը, տնից վերցրել ու վազել էր դուրս` իր հորն ու Շեկոյին Վարդան Ղուկասյանի եղբորորդու հարձակումներից պաշտպանելու համար:

Դատարանն այսօր պաշտոնապես հաստատեց քավոր Հարութի մերձավորների` նախորդ օրը Aravot.am –ին հաղորդած այն տեղեկությունը, թե Գևորգը ազատվել է համաներմամբ, մնում է դատարանը հաստատի այն: Նշենք, որ Գևորգին սպառնում էր 1-3 տարի ազատազրկում:

Դատարանը որոշեց դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը ու վերացնել նրա խափանման միջոցը, այն է`ստորագրություն տվյալ բնակավայրից չբացակայելու մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031