Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց օտար լեզուների իմացության շատ դժվար կլինի աշխատել միջազգային ատյաններում». Վահրամ Կաժոյան

Հոկտեմբեր 15,2013 21:13

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց Իսպաներեն լեզվի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության եւ բուհի կողմից: Ուսանողները հանդես եկան ասմունքով, պարային համարներով` ներկայացնելով  իսպանական մշակույթը:

IMG_3194

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ տիկին Մարիա Դոցենկոն կարեւորելով իսպաներեն լեզվի իմացությունը, ուրախությամբ ողջունեց երիտասարդներին.«Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության և գործելակերպի վրա: Դրանք օգնում են առավել կարևորել ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր բազմաբարդ օրակարգի իրականացման` խաղաղության, բազմազանության եւ միջմշակութային երկխոսության խթանման հարցում: Հետաքրքրական է, որ հայերը հետաքրքրված են ոչ միայն լեզվով, այլեւ իսպանական մշակույթով»,-ասաց Դոցենկոն:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն էլ հասցրել էր նկատել, որ իսպաներենի սիրահարները Հայաստանում իգական սեռի ներկայացուցիչներն են` կարծելով, որ սա թերեւս միակ խնդիրն է եւ որ պետք է այս բացը լրացվի. «Ցավոք, Արտաքին գործերի նախարարությունում ունենք ընդամենը 3 մասնագետ, ովքեր տիրապետում են իսպաներենին: Պետք է գիտակցել, որ առանց օտար լեզուների իմացության շատ դժվար կլինի աշխատել միջազգային  ատյաններում»,-ընդգծեց նա:

Իսպաներեն լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է հոկտեմբերի 12-ին: Այս օրը ավանդաբար նշվում է որպես իսպանական մշակույթի օր, որը համընկնում է նաև Իսպանիայի ազգային օրվա հետ: Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031