Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփ-հոփ եւ բրեյք-դանս պարերի մրցույթ `Կիրովի անվան մանկական զբոսայգում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2013 23:43

Այսօր` հոկտեմբերի 19-ին, Երևանի մանկական այգում (Կիրովի անվան մանկական զբոսայգի) ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնը կազմակերպել  էր հիփ-հոփ եւ  բրեյք-դանս պարերի մրցույթ՝ այդ ոճերի պարերի զարգացման նպատակով: Մրցույթին ներկա էր Լոնդոնից ժամանած հիփ-հոփի վարպետ Աարոն Շիկամարու Չարլզը, որը կանցկացնի նաև վարպետության դասեր ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում, թեեւ այսօր եւս ներկաներին նախքան մրցույթի մեկնարկը, փերձեց սովորեցնել մի քանի շարժում:

Չնայած որ մրցույթը տեխնիկական եւ եղանակային վատ պայմանների արդյունքում ժամուկես ժամ հետաձգվեց, այնուամենայնիվ ոգեւորությունը շարունակում էր մնալ մրցույթի մասնակիցների մոտ: Մրցույթի կազմակերպիչ, պարուսույց Արման Սարոյանի հավաստմամբ՝ տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է երիտասարդների շրջանում. «Մեզ մոտ որեւէ տարիքային սահմանափակումներ չկան:Մրցույթն առաջին անգամ է բացօթյա անցկացվում. հիմնականում փակ  վայրերում են անցկացվել»,-ասաց նա` հավելելով, որ մրցույթը պետք է անցկացվեր հոկտեմբերի 12-ին, սակայն տարածքի զբաղվածության հետեւանքով այն հետաձգվել է այսօր: Հաղթող մասնակիցները ստանձնելով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը, կստանան պատվոգրեր եւ մեդալներ: Սարոյանի փոխանցմամբ` հովանավորներ չունենալու հետեւանքով` մրցանակակիրներին դրամական պարգեւներ չեն տրվի:

  Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031