Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը շնորհավորում է գյուղատնտեսին

Հոկտեմբեր 20,2013 12:11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ներքեւում.

-Այսօր գյուղաշխարհի եւ գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թեւակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը  ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։

Դուք եք երկրի կերակրող ձեռքը, եւ Հայաստան երկրի շնորհակալ հողը միշտ վարձահատույց է լինելու ձեզ՝ օր օրի  բարելավելով բոլորիս կյանքի որակը, բարձրացնելով  մեր  պետության պարենային անվտանգության  մակարդակը։ Ես հավատում եմ ձեր ուժերին, մեր հողի զորությանը և համոզված եմ,  որ այս հողի վրա մենք օր օրի ավելի վստահ եւ ուժեղ ենք կանգնելու։

Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի եւ շնորհակալության զգացումով եմ շնորհավորում  ձեզ`գյուղատնտեսի օրվա կապակցությամբ։ Մաղթում  հայ երկրագործին վայել տոկունություն, ուժ, եռանդ եւ, իհարկե, տոնական տրամադրություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031