Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյան. «Հինգ աստղանի հյուրանոցում չեմ գտնվում»

Հոկտեմբեր 28,2013 18:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ռոբերտ Ավետյանի դեմ մահափորձ կազմակերպելու փորձով մեղադրվող քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին փորձագետ, տուժողի որդի՝ Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի դահլիճում  երկու լրատվամիջոց էին եւ ամբաստանյալ Ա.Ավետյանի որդին:

Ամբաստանյալներից Արսեն Ավետյանը հասկացրեց, որ ինքը ԱԱԾ տեսադաշտում է գտնվել այս տարվա ապրիլի 14-ից, գաղտնալսել են իրեն մեկ օր առաջվանից սկսած, որ երբ ինքը համացանցում տարածված Մաքսային միությանը միանալու հետ կապված տիրապետել է որոշակի ինֆորմացիայի, եւ մայիսի 17-ին ողջ օրը տանը մնալով պատրաստել է հրապարակում, հաջորդ օրն այն արդեն հրապարակել էր, եւ երբ դուրս է եկել տանից՝ իրեն բռնել են:

Ամբաստանյալն ասաց, որ Վարուժան Սավդալյանն իրեն է փոխանցել «ազալեպտին» անունով հոգեմետ երեք հատիկ դեղահաբ:

Ըստ մեղադրանքի կողմի, հենց այս դեղահաբերով ամբաստանյալները հանքային ջրի մեջ գցելով պետք է տուժողին կյանքից զրկեին, քանի որ տուժողը որդուն զրկել էր ժառանգությունից: «Իմ համար զարմանալի է, որ լսումները կան, Վարուժանը բերում է չթույլատրված դեղեր, եւ ԱԱԾ-ն չի խառնվում:

Arkadi_Vardanyan_3 Arkadi_Vardanyan_2 Arkadi_VardanyanԻրենք գիտեին ամեն ինչ, պնդում եմ, մեղադրանքն անհեթեթություն է, իսկ խոսքից, թե հայրս կզրկի ինձ ժառանգությունից, չի զրկի, դա իր իրավունքն էր: Ինչպե՞ս ստացվեց: Մահացու դեղն ինչպե՞ս բերեցին եւ ոչ ոք չխառնվեց»,-հարցրեց ամբաստանյալ Արսեն Ավետյանը:

Նա նկարագրեց իր եւ Արկադի Վարդանյանի հանդիպումները, իրար հետ քաղաքական քննարկումները, հայտնեց, որ Արկադի Վարդանյանից ինքը ոչ մի բան չի թաքցրել, անգամ իր եւ հոր փոփոխական հարաբերությունները: Արկադի Վարդանյանը ճանաչել է իր հանգուցյալ մորը՝ հայտնի գիտնական, կենսաքիմիկոսին:

Ամբաստանյալն ասաց նաեւ, որ մի օր լսել է Աշոտ Մանուչարյանի ելույթը, որտեղ վերջինը հոկտեմբերի 27-ը կապել էր Մեղրիի խնդրի հետ: Նա զանգել է Արկադի Վարդանյանին, որն էլ ասել  էր՝ կապ չունի:

Սուրեն Սուրենյանցի հետ պայմանավորվել են, որպեսզի ասուլիս հրավիրեն:

Ամբաստանյալ Արկադի Վարդանյանը Ավետյանի ցուցմունքի ժամանակ մի պահ վատ զգաց, բայց երբ դատարանը հետաձգելու էր դատական նիստը, ամբաստանյալի հարցաքննությունը թողնելով հաջորդ նիստին, նա տեղից դժգոհեց ասելով.«Հինգ աստղանի հյուրանոցում չեմ գտնվում, խնդիրներ ունեմ, վեց ամիս էլ անազատության մեջ եմ, առանց որեւէ մեղք գործելու»:

Ամբաստանյալ Վարուժան Սավդալյանը դատարանում հայտնել էր, թե չի հիշել, որտեղից են իրեն «վերցրել» ԱԱԾ աշխատակիցները:

Տուժող Ավետյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, թե նրան մայիսի 20-ին վերցրել են իր տնից «մի պոլկ» էր: Տուժողն ասաց, թե այդ օր Վարուժանը եղել է մի քիչ խմած, ասել է իրեն, թե «սաղ Արկադիի պատճառով էր», նկատի ունենալով, որ որդուն՝ Արսեն Ավետյանին երկու օր առաջ արդեն բռնել էին:

Ի դեպ, ամբաստանյալ Արսեն Ավետյանը ցուցմունք տվեց իր եւ Վարուժանի փոխհարաբերությունների մասին: Ըստ նրա, իրեն նախ մայրն է զգուշացրել է, որ Վարուժանի հետ գործ չունենա, եւ ապա Արկադի Վարդանյանը, որը հորդորել է, թե Վարուժանը «ԱԱԾ գործակալ» է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031