Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի գործունեություն ծավալելու փորձը կանխվել է

Նոյեմբեր 14,2013 21:45

Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան:

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930