Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում առատ ձյուն է տեղում

Նոյեմբեր 29,2013 19:55

IMG_0448IMG_0449Այսօր  Գյումրիում տեղաց առաջին ձյունը` անակնկալի բերելով թե տնակներում ապրող գյոււմրեցիներին, և թե ձմեռային անվադողերի նախապատրաստություն չտեսած վարորդներին:

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի   պետ Խաչատուր Խնձրցյանից հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք մարզում  փակ ճանապարհներ: Մարզպետարանի պաշտոնյայի վստահեցմամբ, թեև այս պահին մարզի բոլոր տեղանքներում ձյուն է գալիս, սակայն սառցակալված ճանապարհներ չկան, և դրանք աղով ու ավազով մշակվում են: Ըստ Խաչատուր Խնձրցյանի` մարզը  այնքան աղ ու ավազ ունի, որ կբավարարի մինչև գարուն:

Մարզպետարանի պաշտոնյան նաև նշեց, որ եթե այս պահին որոշակի անհարմարություններ են առաջացել, պատճառն այն  է , որ վարոդները  չեն հասցրել փոխել ամառային անվադողերը:

Նկատենք, որ FB-ում մի վարորդ դժգոհում էր, որ Գյումրիից դուրս գալու ճանապարհը այնքան էլ լավ վիճակում չէ, կարելի է նորմալ մաքրել (լուսանկարում):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930