Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Վիլնյուսում հիասթափություն մթնոլորտ կար»

Դեկտեմբեր 05,2013 13:01

«Դա ձախողում չէր. ձախողում գնահատողները մոռացել էին, թե ինչպիսի հավակնություններ ուներ Արևելյան գործընկերության ծրագիրը, երբ գործունեությունը նոր էր սկսվում: Այն ժամանակ չէր ակնկալվում, թե որևէ երկրի հետ կլինի ասոցացման համաձայնագիր: Ուղղակի վերջին տարիներին ակնկալիքները Հայաստանի հետ կապված շատ հավակնոտ դարձան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքներին և տպավորություններին:

Միևնույն ժամանակ՝ պարոն Նավասարդյանը նշեց, որ Վիլնյուսում կար նաև հիասթափության մթնոլորտ, որ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, մարդու իրավունքների այլ ոլորտներում բարեփոխումներ կատարելու եռանդը կարող է պակասել կամ ընդհանրապես մարել:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ԵՄ-ում Հայաստանի հետ կապված սպասման մեջ էին ու հանկարծ նման որոշում է Հայաստանը կայացնում:

Ընդհանուր գնահատական տալով Վիլնյուսի գագաթաժողովին՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Այնպիսի կարծիք կա, որ այս երկիրը չունի հստակ հավակնություններ և այդ երկիրը արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը: Դա է ամենալուրջ հետևությունն է, որ կարելի է անել Վիլնյուսի գագաթաժողովից հետո»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031