Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները միջնորդում են քրեական գործ հարուցել իսկական մեղավորների դեմ

Դեկտեմբեր 10,2013 18:46

pastinfo. «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ու նրա պաշտպաններն այսօր միջնորդություն են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Կիվիրյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Փոխարենը պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործ հարուցել ու քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր Ա.Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ապօրինի բերման են ենթարկել նրան ոստիկանություն: Միջնորդությունը ներկայացվել է մեկ հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալուց հետո:

Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության` ստացվում է, որ Ա. Կիվիրյանը հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ: Ա.Կիվիրյանի գնահատմամբ` մեղադրանքի առաջադրումը քաղաքական հետապնդում ու հալածանք է իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ գործելաոճով փորձ է արվում նաև հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին:

Լուսինե Սահակյանն էլ իր հերթին նշել էր, որ իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն, այդ թվում՝ տեսագրություններ, որոնք վկայում են, որ Կիվիրյանի նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել:

 

Մանրամասները՝ pastinfo-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031