Աշոտ Խուդոյանը երեկ վերադարձել է իր նստացույցի վայր՝ նախագահական նստավայրի մոտ։ Երեկ նա հայտնեց, որ իրեն ոստիկանություն են հրավիրել, ինքը չգիտի, թե կոնկրետ ինչի համար, սակայն կարծում է, որ դա առնչվում է դեկտեմբերի երկուսին իր ընտանիքի նկատմամբ իրականացված բռնություններին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ՝ նախագահական նստավայրի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանների ընտանիքը բռնությամբ հեռացվել էր Բաղրամյան պողոտայից։
Աշոտ Խուդոյանը պատմեց, որ դեկտեմբերի մեկին ոստիկանները հայտնել էին, որ իրենք պետք է լքեն իրենց նստացույցի վայրը, քանի որ Պուտինն է գալիս։ Սկզբում, ըստ ընտանիքի հոր, մինչեւ երեկո իրենց հետ փորձել են բանակցել, սակայն ընտանիքը չի համաձայնվել լքել նստացույցի վայրը եւ դեկտեմբերի երկուսի առավոտյան՝ ժամը վեցին, իրենց առեւանգել են։ Խուդոյանը նշեց, որ գործողությունը ղեկավարել են Էջմիածնի ոստիկանապետը, Արաբկիրի ոստիկանապետի տեղակալը եւ այլոք։
Խուդոյան ամուսինները հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն՝ իրենց առեւանգելու, տնային կալանքի ենթարկելու եւ իրերը գողանալու համար։
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































