Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են 5 չգրանցված կրոնական կառույցներ

Դեկտեմբեր 12,2013 13:39

Հայաստանում հայտնաբերվել են հինգ չգրանցված կրոնական կառույցներ՝ Աստծո մանուկներ, Գավիթ, Արարատ, Լոգոս, Ռեյգ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դրանք դրսից ֆինանսավորվող կառույցներ են, որոնց գոյությամբ պետք է անհանգստանան պատկան մարմինները:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ հիմա օրենք են մշակում՝ կրոնական կառույցների անօրինական գործունեությունը խոչընդոտելու համար.

«Հայաստանում չկա ոչ մի լուրջ օրենք, որը, օրինակ, կխոչընդոտի չգրանցված կրոնական կառույցների գործունեությունը, բայց կրոնական կառույցները, չգիտես ինչու, առանց գրանցվելու գործունեություն են ծավալում, պլյուս դրան՝ գումար են աշխատում: Ընդհանրապես կարելի է արգելել որոշ կրոնական կառույցների գործունեությունը եւ հսկողություն սահմանել»:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ իրենց հետաքննության արդյունքում ձեռք են բերել փաստեր, որոնք կապացուցեն, որ որոշ պաշտոնատար անձինք նույնպես աղանդավոր են: Նա խուսափեց անուններ նշելուց, միայն ասաց, որ փաստերը համապատասխան մարմիններին են հանձնվելու:

Բանախոսը նշեց, որ պատկան մարմիններից հատկապես խնդրի նկատմամբ ուշադրություն է նկատվում ոստիկանության կողմից, առաքելական եկեղեցու սպասավորները նույնպես սկսել են անհանգստանալ:

Իսկ չգրանցված, բայց գործունեություն ծավալող աղանդավորական կառույցների մասով նշեց, որ նույնպես դիմելու են պատկան մարմիններին.

«Հիմա իրենց գործունեության ծավալներն ենք ուսումնասիրում՝ ինչքա՞ն ֆինանսական աջակցություն են ստանում, ինչքա՞ն ֆինանսական մեծ հոսքեր կան իրենց աղանդի մեջ: Օրինակ՝ «Կենդանի հավատք» աղանդը փաստում ա, որ իրենք եկամուտ ստանում են, բայց իրանք էլ գրանցված չեն, ու բազմաթիվ տուժածներ կան էդ աղանդից»:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ աղանդավորական կառույցների դեմ պայքարի համար Միացյալ երիտասարդական լիգան նոր կառույց է հիմնելու. «Հունվարից մեր մոտ գործելու է երիտասարդական լիգային կից Տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն, որտեղ մասնագետներն են Եվրոպայում վերապատրաստված հոգեբաններ, լրագրողներ եւ իրավաբաններ, որոնք կոնկրետ կաշխատեն կրոնական ուղղություններով: Մենք բազմաթիվ անգամ ահազանգել ենք դրա շուրջ: ՀՀ նախագահին ենք դիմել՝ կրոնական ոստիկանություն, համապատասխան մարմիններ հիմնելու համար, բայց պատասխան չենք ստացել, դրսից մեր սփյուռքահայերը, տեսնելով մեր գործունեությունը, ցանկացել են նման կառույցի հիմնումը եւ նրանք պատրաստ են մեզ ֆինանսավորել, որ նման լուրջ կառույց հիմնվի, որ այն գործունեություն ծավալի՝ տուժածներին թե՛ օգնելու, թե՛ կոնկրետ փաստեր հավաքագրելու , թե՛ կոնկրետ անօրինականություններ բացահայտելու համար»:

Միացյալ երիտասարդական լիգան նաեւ սոցիոլոգիական հարցումն էր անցկացրել Հայաստանի ամբողջ տարածքով՝ աղանդավորների թվի մասին սեփական տվյալներն ունենալու համար: Հարցմանը մասնակցած 8357 ՀՀ քաղաքացուց Առաքելական եկեղեցու հետեւորդները կազմել են 6.37 տոկոսը, 1.95 տոկոսը Կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ են, 24. 42 տոկոսը՝ Կյանքի խոսք աղանդից են, 9.8 տոկոս՝ Եհովայի վկա կրոնական կառույցից, Կենդանի հավատքից՝ 3.82 տոկոսն են, Ռեմայից՝ 3.23 տոկոսը, նվազագույն տոկոսներ են կազմել հեթանոսները, աթեիստները եւ այլ աղանդները:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ henaran.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուն says:

    Yստ ՀՀ Սահմանադրության, ըստ Հայաստանի կողմից ստանձված միջազգային պարտավորություններ, ըստ գործող և ապագայում ընդունվելիք օրենքներ, կրոնական կազմակերօությունների համար գրանցումը պարտադիր չի:

  2. Մամիկոն says:

    Նախ ուսումնասիրեք սահմանադրությունը, Խղճի և կրոնի օրենքը երաշխավորում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու դավանանքի ազատությունը և դրա դրսևորումը՝ պաշտամունք և այլն: ինչպես նաև, յուրաքանչյուր կրոնական համայնքի երաշխավորվում է գրանցումը եթե այդ համայնքը բավարարում է ՀՀ կրոնի մասին օրենքի չափանիշներին: Ի դեպ,Եկեղեցին շահույթ հետապնդող կառույց չէ և ինքնաֆինանսավորվող կառույց է, որի ֆինանսական բյուջեն կազմվում է նվերներից, զոհաբերություններից և տասանորդներից, այդ թվում նաև ՀՀ կամ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների նվիրատվություններից: Ի դեպ, աղանդներից տուժածների վերագանման կազմակերպություն կա Հայաստանում , գտեք Ամարյանին: Մի խոսքով, ՄԵԼ ազգանպաստ գործով զբաղվեք, ոչ թե պառակտեք ազգը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031