Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարությունը հետևողականորեն շարունակում է իջեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները

Դեկտեմբեր 12,2013 13:58 Share

Ֆինանսների նախարարությունը 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը: Այդ որոշման հիմքում այն համոզմունքն ու նաև միջազգային փորձն է, որի համաձայն արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: 

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, և նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.16 տոկոս՝ տարվա սկզբի 14.28 տոկոսի փոխարեն:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63 տոկոս, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43 տոկոս:

Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձևավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031