Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը սպասում է Վարդան Օսկանյանի բացատրություններին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2013 16:03

«Հայնյուզի» խմբագիրն այսօր ասուլիսում Տիգրան Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն տեղեկատվությանը օֆշորային սկանդալի վերաբերյալ, թե ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի բարեկամ մի կին է գրանցել այդ ձեռնարկությունը:

Վարչապետն ի պատասխան դարձյալ ասաց, թե ինքն ամենաշահագրգռված մարդն է, որ այս պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի. «Մի բան արդեն պարզ է, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես ոչ մի առնչություն չունեմ»: Եվ ընդհանրապես՝ ըստ նրա, ինչ դարձել է վարչապետ՝ Կիպրոսում չի եղել:

Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ  հետաքննող լրագրողները կանդրադառնան այդ տեղեկատվությանը. «Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ի՞նչ բացատրություններ կտա` արդյոք սա նրա համար նույնպե՞ս անսպասելի տեղեկատվություն է, թե՞ իր անձն է կանգնած սրա հետևում, ու այս սկանդալն ունի քաղաքական ենթատեքստ»:

Նկատենք, որ խոսքը մասնավորապես «Հրապարակի» տպագրած հետեւյալ լուրի մասին էր. «Աղմկոտ օֆշորգեյթի պատմության մեջ, ըստ լավատեղյակների, Կիպրոսում կազմակերպություններ գրանցած հայազգի փաստաբան Նաիրի Մերհեջեն Օսկանյանի հեռավոր զարմիկներից է: Ճանաչո՞ւմ եք նման փաստաբանի Կիպրոսում՝ հարցրինք Վ. Օսկանյանին: «Ես այնքա՜ն մարդ եմ ճանաչում, իրեն այս պահին չեմ հիշում, չեմ ճանաչում, կարող է դիմացս գա, տեսնեմ-հիշեմ, թե ով է»,- ասաց նա»:

Տեսանյութը՝ HenaranAkumb·ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չափազանց տգետ, բայց օֆշորագետ, նաև վարչապետ,
    Ստեր, կեղծիքներ, մոգոնող վարպետ,
    Թքել, մրելոց՝ երեսը կարպետ,
    Խրոխտ հայացքով՝ անամոթ ասպետ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031