Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը մեկնել է Ռիգա

Հունվար 17,2014 17:39

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովի հրավերով հունվարի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Լատվիայի մայրաքաղաք՝ Ռիգայի եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Նիլ Ուշակովի հետ, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Երկկողմ հարաբերությունների խթանման ու ընդլայնման հարցերի քննարկման նպատակով նախատեսված են նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Տեսնես ինչ ընդհանուր բան ունեն խոսելու…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031