Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչեղենը դեկտեմբերին ու հունվարին 41,6 տոկոսով թանկացել էր

Փետրվար 05,2014 12:58

Անցյալ տարի ու այս տարվա հունվարին, հանրապետությունում արձանագրված գնաճի հիմնական պատճառը գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն է: Նախորդ տարի 2012-ի համեմատությամբ արձանագրվել է 5,6 տոկոս գնաճ: Այսօր գնաճի պատճառներն այսպես պարզաբանեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Թանկացել են բրինձը, ձավարեղենը, ձկնամթերքը, միրգն ու բանջարեղենը, հացամթերքը, ձուն, Ոգելից խմիչքն ու ծխախոտը: Ամենաշատը թանկացել են ձուն, կանաչեղենն ու մրգեղենը: Առաջինը ներկրվող կերի` միջազգային շուկայում թանկացմամբ եւ տեղական արտադրության ծավալների կրճատմամբ,  միրգն ու բանջարեղենն էլ` սեզոնով պայմանավորված: Կանաչին թանկացել է 41, 6 տոկոսով:

Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, մրգերից ամենաշատը խնձորի գինն է բարձրացել:

Դեկտեմբերի վերջին եւ այս տարվա հունվարին առանձնահատուկ կարտոֆիլի գինը նույնպես աճել է: Կաղամբի մեկ կիլոգրամի ամենացածր գինը 150  դրամ է եղել, ամենաբարձրը`210 դրամ: Նշյալ ժամանակահատվածում պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով: Շաքարավազը 11 տոկոս էժանացել է:

ԱՊՀ երկրներից Բելառուսում 16,2  տոկոս գնաճ է արձանագրվել, Ղազախստանում` 4,2 Ուկրաինայում 0, 5, Վրաստանում` 2,4 տոկոս: Եվրամիության երկրներից ամենաբարձը գնաճը Ավստրիայում է եղել` 2 տոկոս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728