Լրահոս
Օրվա լրահոսը

TUT. «Անիրական սեր». հայ ռեժիսորի ֆիլմը՝ Բելառուսում

Փետրվար 14,2014 15:12

Բելառուսում փետրվարի 12-ին տեղի է ունեցել Արման Գևորգյանի «Անիրական սեր» ֆիլմի պրեմիերան: Հայտնում է «Տուտ» տեղեկատվական կայքը:

Ֆիլմը նկարահանվել է ռուս ամենավաճառվող գրողներից՝ Օքսանա Ռոբսկիի գործերի հիման վրա:

Ռոմանտիկ կատակերգական ֆիլմը Արման Գևորգյանի 4-րդ ֆիլմն է:

Ըստ ֆիլմի պրոդյուսեր Գլեբ Շպրիգովի, այս կինոյի հանդիսատեսը հիմնականում 16-30 տարեկան կանայք են, թեև տղամարդկանց էլ կհետաքրքրի: Նա ասել է, որ Մոսկվայում ֆիլմն այլ կերպ են ընկալել, քան՝ Բելառուսում. «Մոսկվայի հանդիսատեսը ծիծաղում էր այլ հումորների վրա, ինչ՝ Մինսկում: Այնտեղ նույնպես ֆիլմը դրական արձագանքի արժանացավ», – ասել է  Շպրինգովը:

Արման Գևորգյանը ծնվել է 1977թ. Երևանում: Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728