Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում սպառնալիք է ստեղծել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը». Անդրիաս Ղուկասյան

Մարտ 03,2014 14:21

Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն:

ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում:

Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է նշել, որ այդ պայմանագրի գործողության ժամկետը ավարտվում է սույն տարվա ապրիլի 20-ին:

Հայաստանը, ՀԱՊԿ այլ մասնակից պետությունների թվում, կանգնած է պատմական ընտրության առաջ․ կամ կիսել Ռուսաստանի հետ Ուկրաինա ներխուժման ողջ պատասխանատվությունը, կամ դուրս գալ ՀԱՊԿ կազմից:

Անկախ նրանից, թե ինչ որոշում է ընդունվելու, դրա հետևանքները կունենան հիմնարար նշանակություն մեր երկրի ապագայի համար:

Հարկ չկա խոսելու այն բոլոր անձանց անհատական պատասխանատվության մասին, ովքեր այսօր գտնվում են Հայաստանի Անվտանգության Խորհրդի անդամի պաշտոնում:

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կհամաձայնվի, որ Հայաստանը չպետք է մասնակցի Ուկրաինայի բաժանման համար պատերազմում, որը պատրաստ են սանձազերծել Եվրոպական Միությունը և Ռուսաստանը:

Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է հայտարարի իր միջազգային չեզոքության մասին:

Որքան էլ բարդ և վտանգավոր չթվա այսօր մեր երկրի անկախ ինքնուրույն գոյության ճանապարհը, այն հանդիսանում է միակ միջոցը, որի պարագայում Հայաստանի ճակատագիրը կախված կլինի միայն մեր ժողովրդի որոշումներից:
Անդրիաս Ղուկասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31