Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԹ երիտասարդները վերականգնում են Բուն Բարեկենդանի ժողովրդականությունը

Մարտ 03,2014 18:08

Երեկ` մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանը: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միություններն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջին անգամ կազմակերպել էին Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբություն` «Վերականգնում ենք ազգային տոները» խորագրով: Երիտասարդները նպատակ ունեն վերարթնացնել հայկական ազգային սովորույթներն ու տոները:

1960846_845717742121477_781554687_o

ԱՀԹ հոգևորականների ուղեկցությամբ տոնախմբությանը մասնակցում էր Տ. Նավասարդ սրբազանը: Ներկա էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար  Ռուսլան Բաղդասարյանը:

Երիտասարդները տոնը նշում էին «10-10» ձիարշավարանում` տոնի ավանդական բոլոր բաղադրիչներով. լարախաղաց` ծաղրածուի ու զուռնա-դհոլի երաժշտության հետ, հայկական խաղեր` աքլորակռիվ, լախտի, քաշոցի, ձիերով կոխ: Ժողովրդական տոնախմբության մաս էին դարձել նաև Քաջ Նազարի ու Ուստիանի կերպարները, ուրախ ծաղրածուները:

ԱՀԹ-ի երիտասարդներին միացել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ-ն ու «Պարենք հայերեն» նախաձեռնությունը:

Անցնող շաբաթվա ընթացքում ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում կազմակերպել էին տոնախմբություններ, որոնք ուղեկցվել էին ազգային երգ ու պարով, խաղերով ու հյուրասիրությամբ:

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31