Լրահոս
Օրվա լրահոսը

БЕЛТА. Հիմար է նա, ով դասեր չի քաղում Ուկրաինայի դեպքերից. Լուկաշենկո

Մարտ 11,2014 20:55

Միայն հիմարը համապատասխան հետևություններ չի անի Ուկրաինայի դեպքերից, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին բուհերի համակարգի բարելավման վերաբերյալ ժողովի ժամանակ՝ պաշտոնյաներին կոչ անելով զերծ մնալ կոռուպցիայից: Փոխանցում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը:

«Աստված չանի, որ ձեր բուհերում որևիցե կոռուպցիա հայտնաբերենք: Միայն հիմարը Ուկրաինայի դեպքերից հետո համապատասխան հետևություններ չի անի», – ասել է Լուկաշենկոն՝ ընգդծելով, որ Յանուկովիչի իշխանության անկման պատճառը կոռուպցիան էր:

«Երկրի փլուզման հիմքում, որը տեղի ունեցավ Ուկրաինայում, ընկած է տնտեսության փլուզումը ու սարսափելի կոռուպցիան: Ահա երկու պատճառներ, որոնք ավերեցին պետությունը», – հայտնել է նա՝ վստահեցնելով, որ ինչպիսին էլ լինի երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան այն ախտն է, որ կվերացնի ամենը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31