Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը Կարեն Մկրտչյանի բուժման համար 5 հազար դոլար է փոխանցել

Մարտ 12,2014 17:47

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող դերասան Կարեն Մկրտչյանին, սակայն չգիտի, թե ինչպես: «Ես որտե՞ղ իրան գտնեմ։ Հասցեն տվեք, օգնենք իրան։ Շուկայի դեմը հավաքում էին, ես տեսա»,- ասել էր նա:

Aravot.am-ը որոշեց այդ հարցում աջակցել պատգամավորին ու մինչ փորձում էինք պատգամավորի օգնականի միջոցով անհրաժեշտ տվյալները փոխանցել պատգամավորին, պարզվեց, որ վերջինս արդեն հասցրել է գումարը փոխանցել Կարեն Մկրտչյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31