Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ստորգետնյա գործընթացներ». Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետի հրաժարականի մասին

Ապրիլ 04,2014 11:43

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը անսպասելի է եղել:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության դիմաց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի ակցիայի ժամանակ այդ մասին ասաց պարոն Հովհաննիսյանը. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ ցույց է տալիս, որ մեծ փոփոխությունների նախաշեմին ենք»:

Նա ասաց, որ այսօր Վանաձորում եւ Գյումրիում հայտարարությամբ է հանդես գալու. «Մյուսների պես պայծառատես չեմ, եւ ինձ համար ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի էր: Եվ մոդա է ասել՝ սպասելի էր: Սպասելի չէր, եւ դա ցույց է տալիս, որ կան ստորգետնյա գործընթացներ, կան ճաքեր, եթե քաղաքական եւ քաղաքացիական դաշտը միանա, մենք կունենանք մեծ փոփոխություններ մոտ ապագայում»:

Aravot.am-ի հարցին, թե վարչապետի հրաժարականը ինչպե՞ս կանդրադառնա քառյակի հետագա գործունեության վրա, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, թե իրենց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր քիչ հետո խորհրդարանական չորս ուժերի հետ հանդիպումից հետո կխոսի:

Թե ով կլինի վարչապետի հաջորդ թեկնածուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ այդ հարցը իրեն չպետք է հարցնեն:  «Մենք կարծում ենք՝ այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի»,- ասաց ու հեռացավ:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930