Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի անակնկալներ Երևանում զբոսնող բոլոր կանանց համար

Ապրիլ 07,2014 14:28

Մայրության և գեղեցկության օրվա տոնական շնչով առլեցուն են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվում գարնանային Երևանում զբոսնող բոլոր կանանց ու պարզապես կին անցորդներին: Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղադրված օրը խորհրդանշող գունազարդ տոնական մեծ զամբյուղների ծաղիկները օրվա հոբելյարների համար են: Շնորհակալություն հայտնելով տոնին նվիրված ջերմ ու յուրօրինակ վերաբերմունքի համար, կանայք ու աղջիկները հաճելիորեն նկատել են, որ ցանկացած տոնական օր մայրաքաղաք Երևանում իսկական տոնախմբության է վերածվում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930