Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ խանգարեք շրջանավարտներին նշելու իրենց ավարտական երեկոն»

Ապրիլ 07,2014 14:35 Share

Խնդրում եմ այդ նպատակի համար ծնողների ներդրումը կաշառքի հետ նույնացվող «դրամահավաք» երևույթի հետ մի՛ համեմատեք

Այսօր Երևանի քաղաքապետի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցեցին, որ օտարալեզու գովազդային վահանակներն ապամոնտաժվել են: Ճիշտն ասած չեմ հետևել և խնդրում եմ մեր համաքաղաքացիներին ուշադրություն դարձնել օտարալեզու գովազդային վահանակներին և համոզվել զեկույցի իրականության մեջ:

Զեկուցվեց, որ վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը նորմալ է, որի արդյունքում կպարգևատրվեն Երևան քաղաքի և վարչական շրջանների համապատասխան կառույցների աշխատակիցները:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ոչ պատշաճ սանիտարական վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու վերաբերյալ հսկողականի զեկույցում ասվեց, որ նման հարյուրից ավել տարածքներից 61-ում մաքրությունն իրականացվել է, իսկ մնացածներն ընթացքի մեջ են: Կարող եմ վկայել, որ իմ կողմից բարձրաձայնված Վարդանանց 30/1 հասցեի աղբակույտի վերածված պարսպապատված տարածքը նույնպես արդեն մաքրվել է: Մնում է, որ տարածքի վարձակալը 10.02.2014թ. N02/18-Հ-594-84 տրված շինթույլտվությամբ 700 օրում իրականացնի մարզահրապարակը մարզադահլիճի վերակառուցման աշխատանքը:

2014 թվականի աշնանը լրանում է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ստեղծման 20 ամյակը, որին ընդառաջ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով Բյուզանդի 1 շենքում հատկացվեց նոր տարածք, ըստ այսօրվա զեկույցի՝ բարեկարգման աշխատանքների նախահաշիվն արդեն պատրաստ է և քաղաքապետի կողմից հանձնարարվեց գտնել գումարն ու սկսել բարեկարգումը:

Թ.43 հսկողականով խիստ հսկողություն է սահմանվում հանրակրթական դպրոցներում դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ և քաղաքապետն անդրադարձավ մոտեցող ավարտական երեկոների համար կազմակերպվող ծախսերին:
Հարգելիներս, մեր երեխաների կյանքում թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցն ավարտելն իրադարձություն է և այդ նպատակի համար ընտանիքի ցանկությամբ կատարած ներդրումը մի՛ համեմատեք «դրամահավաք», կաշառքի հետ նույնացվող երևույթի հետ, դա այն կարևոր իրադարձությունն է մարդու կյանքում, որը պետք է նշեն մեր շրջանավարտները: Ուղղակի դպրոցը պետք է այն դարձնի բոլոր շրջանավարտների համար հիշարժան՝ առանց խտրականության և դա պետք է անեն ծնողները: Մի՛ խանգարեք:
Վերջում քաղաքապետի տեղակալները ներկայացրեցին եռամսյակային հաշվետվություններ, որոնց վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արեց շատ կարևոր դիտարկում՝ չսևեռվել միայն կատարվածի վրա, այլ ներկայացնել նախատեսված ծրագրերի ուշացումներն ու դրանց պատճառները: Անիմաստ է չհամաձայնվել քաղաքապետի հետ: Ապրիլի 7-ի կապակցությամբ այսօրվա գործակարգավարականը անցավ խաղաղ մթնոլորտում:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու
«Բարև Երևան » խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930