Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու ձեռքը մնացել էր մսաղացի մեջ

Ապրիլ 08,2014 17:10 Share

Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ.Հակոբյան փողոցի թիվ 2բ հասցեում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրդնակի մեջ:՝

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացու ձեռքը դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինս տեղափոխվել է «Իզմիրյան ԲԿ»: :

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել