Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հավատում է` ԲՀԿ-ի օրակարգում վաղը կարող է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը լինել

Ապրիլ 09,2014 12:34

ՀԱԿ-ի համար քառյակի մաս կազմող մյուս քաղաքական ուժերի մոտեցումներն ու պահանջները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից անակնկալ չէր:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է համարում համագործակցությունը քաղաքական այն ուժերի հետ, որոնց օրակարգային հարցերն ու մոտեցումները էականորեն տարբերվում են իրենց օրակարգային հարցերից:

Հիշեցնենք, որ թե’ ՀՅԴ-ն, թե’ ԲՀԿ-ն չեն բացառում կոալիցիայի մաս կազմելը եւ սպասում են ՀՀ նախագահի առաջարկներին: Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չկա ոչ ՀՅԴ-ի, ոչ էլ ԲՀԿ-ի օրակարգում:

«Սերժ Սարգսյանի հրաժարականը միշտ մեր օրակարգում է եղել, մեր մոտեցումը միշտ այդպես է եղել:  Մեր գործընկերների մոտեցումներն այդ հարցում տարբեր են եղել: Բայց խնդիր չենք տեսնում այդ ուժերի հետ համագործակցությունը»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Մեր հարցին` քառյակի համագործակցությունը անիմաստ չէ՞ր, եթե տարբեր պահանջներ ունեին իշխանություններից, պրն Խաչատրյանը պատասխանեց` ոչ. «Քառյակի գործունեությունը տվեց այն, ինչ իրավիճակ այսօր կա: Ու միայն վարչապետի հրաժարականը չէ: Այլ այն, որ գործող համակարգն իրեն սպառել է, գործող համակարգը պետք է հեռանա: Իշխանությունը պետք է հեռանա: ԲՀԿ-ն ոչինչ երբեւէ չի բացառել, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց»:

Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահեցրել էր, որ իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց դրված չէ, Վահագն Խաչատրյանն արձագանքեց. «Այս պահին օրակարգում չկա, իսկ վաղը կարող է լինել»:

Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն  օգտագործեց քառյակի կազմավորումը, որ իրենց նպատակին հասնեն`իշխանության մաս գալով, նա պատասխանեց. «Կարող են օգտվել, ինչ կա որ: Ամեն մեկն էլ այս իրավիճակից ելնելով կարող է օգտվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930