Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուկ ու կատու» շոուի հեղինակ ազատամարտիկը ոստիկաններին օրենսգիրք կնվիրի. yerkir.am

Ապրիլ 18,2014 13:02
Երեկ երեկոյան ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ վարչական բերում էր կատարվել առավոտյան կառավարության շենքի առջեւ «մուկ ու կատու» շոու սարքելու համար: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, սակայն, Սուսաննան միայնակ չի եղել, նրան ուղեկցել են ՄԻՊ աշխատակիցներ, ովքեր մինչև վերջ մնացել են նրա կողքին:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ բաժնում ոչ ոք իրեն ավելորդություն թույլ չի տվել, պարզապես իրեն զգուշացրել են, որ շոուն սխալ վայրում է արել, ապա նրա նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն` ՀՀ վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով:
«Էնքան գրեն, էնքան էլ… Ինձ պարզապես ասացին, որ այդ վայրում կենդանիներ չի կարելի տանել, դրա համար երևի հատուկ վայրեր կան, դեռ պետք ա տեղն իմանամ»,- ասաց նա և հավելեց, որ նրանցից օրենսգիրք է պահանջել և խնդրել ցույց տալ այն կետը, որն արգելում է այդ վայր կենդանիներ բերելը:
Մանրամասները` yerkir.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930