Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը

Ապրիլ 29,2014 15:29

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է 13 դաստիարակ:

Մրցույթի նախնական փուլն անցկացվել է վարչական շրջաններում: Մրցութային հանձնաժողովի անդամներն այցելել են մանկապարտեզներ և տեղում հետևել պարապմունքներին: Արդյունքների ամփոփումից հետո լավագույն դաստիարակներն արդեն քաղաքային փուլում ներկայացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքային փուլի արդյունքներով Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել թիվ 91 մանկապարտեզի դաստիարակ Մերի Գրիգորյանը։ Վերջինս առաջիկայում կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:

Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, մաղթել է նորանոր ձեռքբերումներ: Հաղթող դաստիարակին էլ հաջողություն է մաղթել մրցույթի հանրապետական փուլում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930