Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետի որոշմամբ՝ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն

Մայիս 02,2014 18:29
Filaret berikyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ  Ֆիլարետ Բերիկյանը «Հետք»-ի հետ հարցազրույցում, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության դեպքերի մասին խոսելիս, մասնավորապես նշել էր. «Նամակի հետքերով գնացինք, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մեր աշխատակիցները 4 օր մանրակրկիտ ուսումնասիրել են, ես ինքս էլ այնտեղ եղել եմ, զրուցել եմ երեխաների հետ: Ես ունեմ իմ տեսակետը, ուղղակի վերջնական վերդիկտը ներկայացնելիս…այնտեղ մեր մոնիտորինգի արդյունքներում հիմնականում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031