Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Գոնե ավիակոնստրուկտոր Միկոյանի արձանը դնեին»

Մայիս 05,2014 15:24

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) Aravot.am-ի հետ խոսելով լենինյան և ստալինյան շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու՝ Երեւան քաղաքի ավագանու որոշման մասին, ասաց. «Երբ ազգային ինչ-որ անհատի ուզում են մեծարել, ես դրա համար միայն ուրախ եմ, բայց մյուս կողմից էլ այստեղ քաղաքական ինչ-ինչ բաներ կան, որ իմ ասպարեզից դուրս են: Մի մասը դրական է համարում Միկոյանի դերակատարությունը մեր պատմության մեջ, մյուս մասը՝ բացասական, գուցե պատմության մեջ բաներ են եղել, որ տեղյակ չենք: Չնայած, իհարկե լավ կլիներ արժանավոր մարդու արձան դրվեր…»:

Հետաքրքրվեցինք՝ ինքն ամեն անհատի կնկարե՞ր: «Ամեն անհատի՝ չէ, նախ կերպարը պետք է դուրս գար, հավանեի»,-պատասխանեց գեղանկարիչը:

Օրինակ, Միկոյանին կվրձնե՞ր: «Չէ…չէ… գուցե շփված լինեի հետը, հասկանայի, ճանաչեի, նկարեի, բայց լուսանկարից հաստատ չէի նկարի»,-ասաց Հաղթոն: Նաեւ հավելեց. «Ցավալիորեն լիքը մարդու աչքաթող ենք արել, մինչդեռ հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր դերակատարություն ունեցած ահագին մարդ կա…. Այնքան մարդիկ կան, որ հետուառաջ ասելը, անուններ տալը իմ կողմից բացթողում կլիներ: Մեր շատ ղեկավարներ, օրինակ՝ Մյասնիկյանը, Տիգրան Մեծի պես ահռելի գործ է արել մեզ համար, գերեզմանից վերածնել երկիրը, բերել մտավորականությանը, որ մտավորականության վրա կառուցի երկիրը, թեեւ ասում են՝ կոմունիստ էր»: Հաղթանակ Շահումյանը կուզենար, որ գոնե ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի արձանը դնեին: Նրա խոսքով. «Քաղաքական գործիչների արձանները դնելը բարդ բան է ու պատասխանատու, պետք է գոնե ազգային մեծ դերակատարություն ունեցած լինեն, իսկ դա ժամանակն է որոշում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031