Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց

Մայիս 05,2014 17:41

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթեց:

Հանդիպմանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Արմեն Մուրադյանի ներդրումը «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և գործընկերներին բարեմաղթանքների համար։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031