Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մենք միայնակ չենք». «Ժողովուրդ»

Մայիս 08,2014 11:28

Հատված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– ՀՀԿ-ն ԱԺ-ում մնացել է միայնակ՝ հինգը մեկի դեմ։ Այս իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Եթե հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ համակրում են մեզ կամ կուսակցության անդամ են, նման պարագայում միայնակ մնալու խնդիր չկա։ Պարզապես մենք ենք ժամանակին՝ 1999թ.-ից սովորեցրել, որ ղեկավարման պրոցեսում մասնակից լինեն նաեւ այլ քաղաքական ուժեր։ Այսօր էլ ենք այդ տեսակետին, դրա համար էլ կազմավորվել են կոալիցիաներ։ Բայց ասեմ, որ կոալիցիաները իշխանավարման պրոցեսում դասական ձեւ չեն։ Կոալիցիաները ստեղծվում են այն ժամանակ, երբ բացարձակ մեծամասնության գոյությունն արդեն չի պայմանավորում հետագա գործընթացներով։ Մենք միայնակ չենք, առավելեւս, չենք մտածում սեւի ու սպիտակի մասին։ Միգուցե քվեարկություններում միայնակ մնանք, բայց սովորական կենցաղային կամ ընկերական փոխհարաբերություններում մենք միայնակ չենք ու բոլորի հետ կարողանում ենք մեր ապրած կյանքն առաջ տանել։

– Ասում եք՝ բացարձակ մեծամասնություն ունենալու դեպքում կառավարման դասական մոդելը միայնակ կառավարելն է։ Այդ դեպքում 2012թ. ինչու գնացիք կոալիցիայի ձեւավորման։

– Մենք նորից ենք համոզված, որովհետեւ՝ ըստ ժողովրդավարական չափորոշիչների, այն խնդիրը, որ ներկայացնում եմ, այդպես Է։ Բայց հայաստանյան իրականությունը, քանի որ մենք ե՛ւ ազգային, ե՛ւ պետական լուրջ խնդիրներ ունենք, պիտի բոլորն իրենց մոտեցումներով կարողանան նպաստել իրողություններին։ Եվ այդ իմաստով այսօր էլ եմ կարծում, որ լավ կլիներ, եթե քաղաքական ուժերի համախմբում լիներ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031