Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն «սադրանք» է որակում Կալիֆորնիայի խորհրդարանի բանաձևը. «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 09,2014 16:47

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընդունած բանաձևը «հռչակագրային բնույթ է կրում, և հետևաբար՝ չունի ոչ մի քաղաքական և իրավաբանական ուժ», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբդուլաևն ասել է, թե Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը արտացոլված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջինհայտարարություններում:

Արման Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031