Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը գործարարների հետ հանդիպել էր՝ նոր ծրագրի առանցքային խնդիրները քննարկելու համար. Միքայել Մելքումյան

Մայիս 15,2014 12:36

«Ես համոզված եմ, որ բավականին անկեղծ զրույց է եղել»,- այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վարչապետի՝ մի խումբ գործարարների հետ հանդիպմանը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ կառավարության կատարած քայլերն ակնհայտ են, եւ միայն ժամանակը կարող է գնահատականը տալ:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ վարչապետը կառավարության ծրագրի հետ կապված՝ նոր ծրագրի առանցքային խնդիրների շուրջ գործարարների հետ մտքերի փոխանակություն է արել. «Այնտեղ էական փոփոխություններ են լինելու, չնայած մեծ քայլերի քաղաքականություն չի լինելու, փոքր քայլերի քաղաքականություն է լինելու, քանի որ ռիսկային է տարվա կեսից»:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն աջակցում է նրան, ինչը օգուտ է ժողովրդին եւ պետությանը, եւ եթե կուսակցությունը տեսնի, որ կոսմետիկ փոփոխություններ չկան կառավարության նոր ծրագրի մեջ, ապա դնելու է ծրագրի իրականացման երաշխիքների դրույթ, քանի որ նախկին ծրագիրն էլ վատը չի եղել, բայց որպես այդպիսին չի իրականացվել. «Եթե ծրագիրը բերեն, տեսնենք կուրսի փոփոխություններ չկան, կոսմետիկ փոփոխություններ են, դա մեզ չի բավարարի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031