Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեր`Սերժ Սարգսյանի թանկարժեք նվերին (Տեսանյութ) 

Մայիս 15,2014 23:44 Share

Ինչպես հայտնի է, Գյումրու նորաբաց  բժշկական կենտրոնի կառուցվելուն պես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարևորելով Շիրակի մարզի սոցիալական վատ վիճակը, 1 միլիոն դոլարանոց կորոնորոգրաֆիայի  սարք նվիրեց, որը, հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, ի սկզբանե առողջապահական կենտրոնը  կառուցելու ու կահավորելու ծրագրում նախատեսված չի եղել: Սարքը, ըստ հիվանդանոցի ղեկավարի,  գերմանական է,   իր որակով եզակի , նույնիսկ մայրաքաղաքում դժվար է նման որակի սարքավորում ճարելը: Սակայն այն երկար ժամանակ  չուներ այսպես ասած իր տերը, աշխատեցնողը: Մայիսի 1-ից Գյումրի  բնակության է տեղափոխվել սրտաբան Կարեն Միքայելյանը, որը արդեն հասցրել է աշխատեցնել Սերժ Սարգսյանի նվերը ու կարճ ժամանակահատվածում  սրտի 7-ը ստենտ տեղադրել:բժիշկ

Ըստ սրտաբանի, ինքը եկել է Գյումրի այն գիտակցմամբ, որ այս քաղաքի բնակիչները  երկրաշարժ, շատ դաժանություններ ու սթրեսներ են տեսել,և բնակիչներին օգնություն է  պետք: Նա չի դժգոհում Գյումրիի պայմաններից, քաղաքը հավանում է, ասում է , որ հարմար  է բնակվելու համար, և մյուս բժիշկներին էլ խորհուրդ է տալիս մտածել տեղափոխության մասին:  Ըստ նրա, ինքը եկել է կյանքեր փրկելու, իսկ սրտի հիվանդությամբ տառապողների թիվը Հայաստանում և ամբողջ աշխարհում բարձր մակարդակի է. կազմում է ամբողջ  հիվանդությունների 40-50 տոկոսը: Սրտաբանը նաև  ասում է, որ Գյումրու սարքավորումները  չեն զիջում   երևանյան լավագույն կլինիկաների սարքավորումներին:բ

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացնելով էլ ,  Գյումրիում փոքր -ինչ նվազ են սրտի ստենդավորման գները, քանի որ հաշվի են առել բնակչության  սոցիալապես անապահով լինելը: Ըստ նրա, սրտաբանին մշտապես Գյումրի տեղափոխելով` կարողանում են կյանքեր փրկել, բժիշկը աշխատում է  անսահմանափակ ժամաքանակով, գիշեր ու ցերեկ: Նշենք, որ նախկինում սարքավորում ու մասնագետ չունենալու պատճառով,   գյումրեցի հիվանդներից շատերի կյանքին վտանգ էր սպառնում:

 

 

Իսկ թե ինչու պետությունը Գյումրի  լուրջ բժիշկներ գործուղելու փոխարեն մեծ գումարներ է  ծախսում ոստիկանապետ,  դատախազ, քննչական ու հարկային պետ է գործուղում, ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Markar says:

    Վերջին նախադասությունը դզեց

  2. Mher says:

    Խնդրում եմ ուղղեք եւ ուշադրություն դարձրեք, շատ հաճախ լրագրողները սխալ են գրում այս բառը՝ ստենՏ ոչ թե ստենԴ (նույ ձեւով էլ ստենՏավորում ոչ թե ստենԴավորում) ․․․

Պատասխանել