Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիքը չի մեր ճակատագրի տերը

Մայիս 18,2014 10:37

Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է: 22 տարի առաջ Շուշիի ազատագրումով սկսվեց հայոց բանակի հաղթարշավը, և 10 օրվա ընթացում ազատագրվեցին Բերդաձորը, որ ուղիղ 1 տարի մնացել էր թուրքի գերության մեջ, ապա  Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը: Այսպիսով կայացավ միացումը, բացվեց կյանքի ճանապարհը: Վերջապես մեր ժողովրդի 2 հատվածները միավորվեցին ցամաքային ճանապարհով, որն էլ կոչվեց Լաչինի միջանցք: Եվս 2 տարի տևած պատերազմն ավարտվեց թուրքերի կողմից հրադադար խնդրելով: 20 տարի է անցել, պահպանվում է հրադադարը՝ չնայած բազում միջադեպերի: Վերջերս այս առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, 6 կետերով, բողոքի ալիք բարձրացրեց հայության մեջ: Փաստորեն Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը ԱՄՆ ներկայացուցիչը գտնում է իրականացնել անիրագործելի ծրագրով: Նրա ասելով պետք է թուրքին վերադարձվեն ազատագրված մեր հայրենիքի այն հատվածները, որոնք իրենց կողմից համարվում են «գրավյալ»: Անդրադառնալով Հայաստան-Արցախ կապին՝ նա գտնում է՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, պետք է բավարար լայնություն միջանցք ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Սա նշանակում է՝ թշնամուն վերադարձնել մեր ազատամարտիկների արյամբ ազատագրված և արդեն 20 տարի հայ շինականի ձեռքով շենացրած հայոց պատմական ոստանը, որն այսօր էլ, թեկուզ 2 դարից ավելի գերության տակ մնացած, հարուստ է հայոց պատմամշակութային  հուշարձաններով:Worlik IMG_0690Qash

Մայիսի 17-ին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ուղեկցությամբ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորիը (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն:  Մինչև նրանց գալը՝ Բերձորի Խաղաղության հրապարակում էին հավաքվել շրջկենտրոնի, այլ բնակավայրերի դպրոցականներ, երիտասարդներ և Արցախում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների անդամներ: Ամերիկացի համանախագահի ելույթի դեմ բողոքելով՝  ցույցի մասնակիցները, ձեռքներին պահած պաստառներ՝ «Հարգեք մեր իրավունքը», «Ոչ մի թիզ հող», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես», «Բերձորը մեր տունն է» և այլն, փակեցին համանախագահների մեքենաների ճանապարհը՝ պահանջելով, որ միջազգային այս կազմակերպության ներկայացուցիչները, հատկապես Ջեյմս Ուորլիքը, իջնեն և զրուցեն իրենց հետ, պատասխանեն հուզող հարցերին: Վերջիներս իջան և զրույցի բռնվեցին ցույցի մասնակիցների հետ:QashataxWorlik...

ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահին ուղղված այն հարցին, թե Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում իր կողմից հնչեցրած Միացյալ Նահանգների քաղաքական տեսակետը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում որքանով է համընկնում համանախագահող մյուս երկրների տեսակետների հետ, Ջեյմս Ուորլիքը պատասխանեց, որ համանախագահող երկրների տեսակետները հիմնականում համընկնում են, և այն արտահայտված է հրադադարի համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մայիսի 12-ին ընդունած հայտարարության մեջ: Սակայն տարածքների վերադարձման համանախագահների պատկերացումներին վերաբերող  հարցին ամերիկացի համանախագահը խուսափեց որևէ պատասխան տալ՝ նշելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են: Որպես Քաշաթաղի շրջանի հայոց պատմական տարածք լինելու ապացույց ամերիկյան համանախագահին նվիրեցինք «Մեր Քառատողը» պատմական հուշարձանների՝ իմ հեղինակած լուսանկարների ալբոմը, որից տարիներ առաջ դարձյալ հատկացրել էինք համանախագահներին:

Այնուհետև համանախագահները ցուցարարների սուլոցների և պատասխան պահանջող կանչերի տակ ոտքով ուղևորվեցին  Քառատողի շրջվարչակազմ, որտեղ հանդիպում և առանձնազրույց ունեցան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Ցուցարարները տեղում մնացին, մինչև ավարտվեց առանձնազրույցը, որից հետո համանախագահները վերադարձան  Ստեփանակերտ, որտեղ մայիսի 18-ին հանդիպում է նախատեսված ԼՂՀ Նախագահ Բակն Սահակյանի հետ: Նույն օրը մեծ շուքով տոնելու ենք մեր քաղաքի՝ Բերդաձորի ազատագրման օրը՝ փառք տալիս հերոս  ու անմահության ճանապարհ բռնած ազատամարտիկներին՝ հավաստիացնելով, որ հողի տերը մենք ենք, և այն երբեք չի վերադարձվի թշնամուն, և վերջապես Ջեյմս Ուորլիքը չի մեր ճակատագրի տերը: Մենք պատասխանատու ենք մեզ և տեր Աստծուն:

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031