Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն Եվրոպական միությունն է մեզ պետք, այլ մենք ենք պետք այդ միությանը. Վահրամ Մարտիրոսյան

Մայիս 22,2014 18:42

««Եվրոպական ընտրություն»նախաձեռնությունը պետք է կայանա մարդկանց այն քանակով, որոնք շահագրգռված են եւ կասկածներ չունեն»,- այսօր՝ մայիսի 22-ին, «Եվրոպական ընտրություն»նախաձեռնության աշխատանքային հավաքի ընթացքում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ, նախաձեռնության անդամ Բորիս Նավասարդյանը:

Պարոն Նավասարդյանի խոսքերով՝ նախաձեռնությունն ունի հասարակական-քաղաքական բնույթ, այսինքն՝ կարող են միավորվել ե՛ւ կուսակցություններ, ե՛ւ անհատ քաղաքացիներ, ե՛ւ հասարակական միավորումներ,եւ հենց այդ ձեւաչափով է նախաձեռնությունը շարունակելու իր գործունեությունը:

Կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով այն կարծիքին, թե պետք է «ո՛չ, ո՛չ»քաղաքականություն վարել, նշեց, որ կա ինքնիշխանության պայքար եւ այդ պայքարում Հայաստանը կարիք ունի դաշնակցի, իսկ այդ դաշնակիցն է Եվրամիությունը. «Իրադարձությունների ընթացքը ուկրաինական դեպքերից ի վեր ցույց տվեց, որ ոչ միայն Եվրոպական միությունն է մեզ պետք իր արժեքային համակարգով, իր զարգացման ճանապարհով, այլեւ մենք ենք պետք այդ միությանը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցնիր ելույթում հայտարարեց, որ իրենք ունեն մի հարց, որի պատասխանը հույս ունեին, որ ժամանակի ընթացքում կստանան, այդ հարցն է, թե ո՞րն է այն քաղաքական ուժը, որը, որպես որոշումներ կատարելու իրավասություն ունեցող ուժ, կարող է իրենց հետ աշխատել, սակայն  սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին, իրենց համար պարզ է դարձել, որ չկա այդ քաղաքական ուժը, որը պատասխանատվություն կվերցնի այն  գլխավոր մարտահրավերների դիմակայման համար, որոնք վտանգավոր են քաղաքացիական ազատությունների, տնտեսական ազատությունների, ժողովրդավարական ազատությունների համար.

«Քաղաքական ուժերը պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնեն, որովհետեւ մարտահրավերները պահանջում են միասնություն, որովհետեւ առանձին, տարանջատ աշխատելը դառնում է անիմաստ:Միասին՝ ոչ թե դեմոկրատական կենտրոնացվածության սկզբունքով, այլ միասին՝ մեկ ուղղությամբ աշխատելու եւ  համագործակցելու սկզբունքով»:

Պարոն Սաքունցը աշխատանքային հավաքը անվանեց նախաձեռնության երկրորդ քայլ եւ հայտարարեց, որ հետագա քայլերն էլ պետք է լինեն. «Եթե մենք հապաղենք, ապա այն ինչ տեղի է ունենում ՌԴ-ում, Ադրբեջանումանխուսափելիորեն տեղի է ունենալու նաեւ Հայաստանի Հանրապետությունում, որ նման դահլիճում մեր հավաքվելը համարվելու է անթույլատրելի: Հիմա մենք կա՛մ գիտակցում ենք այդ վտանգը եւ համախմբվումենք դիմադրելու համար, կա՛մ ամեն մեկը մտածում է, որ դա իրեն չի անդրադառնալու, կա՛մ թողնի հեռանա, ինչպես շատերը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031