Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Հըմի ես ձեր հետ խոսըմ եմ, ուրեմը ժուռնալիստ ե՞մ»

Մայիս 24,2014 15:35

«Ես երկրապահ եմ, ես ի՞նչ կապ ունեմ»,- ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հարցին ի պատասխան այսպես արձագանքեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Իսկ հարցը վերաբերվում էր կառավարության ծրագրին: Լրագրողները Մանվել Գրիգորյանին խնդրեցին իր գնահատականները հնչեցնել Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`քանի որ ինքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, այդքանով էլ կապ ունի, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Հըմի ես ձեր հետ խոսըմ եմ, ուրեմը ժուռնալիստ ե՞մ»:

Մանրամասները`տեսանյութում.


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031