Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե որ Գոռին ծեծել-մեծել են, ինքն էլ կրակել ա». «Յուվեցի Կարոն»՝ «Վերնիսաժի» դեպքերի մասին. News.am

Հունիս 01,2014 10:20

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» համոզված է, որ ով էլ լիներ Գոռ Առաքելյանի փոխարեն, նույն կերպ կվարվեր: NEWS.am թղթակիցը մայիսի 17-ին «Վերնիսաժի» դեպքերի մասին զրուցել է պատգամավորի հետ:

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս է Ձեր թոռնիկը, ի՞նչ առողջական խնդիրներ ունի:

Թոռնիկս այնքան էլ լավ չէ, բայց ասում են՝ կլավանա: Կակազում ա էլի, եսիմ՝ ինչ խնդիրներ ունի, Լենինգրադում ա: Թոռնիկս կլավանա, ես ո՞նց կարող եմ թոռնիկիս թողնեմ, որ վատ լինի: Վնասվածքներ չունի, ընդամենը վախեցել ա: Աղջիկս էլ ա վախեցած, ո՞նց պիտի լինի:

Մայիսի 17-ին Գոռը կրակել է եւ վիրավորել 5 քաղաքացիների…

Ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, Գոռը հեր ու մեր ունի, զանգեք, իրենց հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ:

Պարոն Կարապետյան, իսկ Ձեր աղջիկը հարցաքննվե՞լ է, ի՞նչ է պատմում դեպքի մասին: Խոսակցություններ կան, որ Գոռին ծեծել են, հայհոյել կնոջ եւ երեխայի ներկայությամբ:

Հարցաքննվել է աղջիկս: Էնտեղ լիքը մարդ ա եղել, պատգամավորի օգնական ա եղել, էնտեղ երեք ավտո կանգնած են եղել, հո մենակ Գոռը չի եղել: Կամերան զապիս ա արել, եթե մենակ Գոռը լիներ, կասեինք՝ հա գլխին սարքում են:

Այսինքն բացի Գոռից այլ մարդի՞կ են մասնակցել միջադեպին:

Բա չգիտե՞ս: Քննչականի պետն ա եղել, իրա կինն ա եղել, հետեւը մի հատ ավտոյա կայնած եղել, անունը ինչ որ Հովիկ ա, չեմ էլ իմանում:

Ինչո՞ւ է հենց Գոռին մեղադրանք առաջադրվել, պարոն Կարապետյան:

Դե որ Գոռին ծեծել-մեծել են, ինքն էլ կրակել ա, դրա համար են Գոռին մեղադրում:

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30