Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Միկոյան. Կարծիք ոչնչից

Հունիս 02,2014 20:55

Ներքեւում ներկայացվում են Անաստաս Միկոյանի կրտսեր որդու՝ պատմական գիտությունների դոկտոր Սերգո Անաստասովիչի հիշողություններն եւ դատողությունները (մահացել է 2010թ. մարտին):

Եթե կարճ ամփոփենք Ա. Միկոյանի «անխորտակության» պատճառները, կարելի է սկսել իր սեփական պատասխանից. «Կարճ ասած, իմ բախտը պարզապես բերել է»:
Նրա բախտը իսկապես ամբողջ կյանքում բերել է: Նրան կարող էին սպանել թուրքական ճակատում՝ 1915 թվականին, Բաքվում՝ 1918թ, երբ 30 մետր հեռավորությամբ հրաձգության ժամանակ սպանվել էին նրա հետ պատերազմող խմբի չորս կռվողներից երկուսը, իսկ ինքը վիրավորվել էր: Մահը նրան շրջանցել էր Բաքվում հեղաշրջման ժամանակ՝ թուրքական զորքերից՝ 1918թ, նրան կարող էին վերացնել Կրասնովոդսկի կամ Աշխաբադի հեղափոխականները Բաքվի անկումից եւ նրա ձերբակալումից հետո, նրան կարող էին հանձնել դենինկինյան հակահետախուզությանը Բաքվում երկու եւ Թիֆլիսում մեկ ձերբակալությունների արդյունքում՝ 1919թ. (դենինկինյանները նրան հաստատ կսպանեին), եթե չլիներ բանտից փախուստը:

Իրողությունների երջանիկ դասավորության արդյունքում՝ սպիտակ գվարդեականները չգրավեցին նրա նավակը, որով թաքնված, 1919 թվականի վերջին հասավ Աստրախան: Նրան կարող էին տանել 1937-1938 թվականների արյունոտ փոթորիկները: Նրան կարող էր սպանել հոգեկան անհավասարակշիռ վարք ունեցող զինվորը, որը կրակեց նրա մեքենային եւ դիպավ թափքին: Կրեմլի կամ Վնեշտորգի նրա գրասենյակներ կարող էր ընկնել գերմանական ռումբը. նա երբեք օդային թռիչքների ժամանակ չի եղել ապաստանում:

1943 թվականին նրա վագոնը կանգնած է եղել Կիեւի ներքեւում գտնվող՝ Դարնիցա կայարանում, որը կանոնավոր ռմբակոծվում էր գերմանական ավիացիայի կողմից: Նա կարող էր խորտակվել ուժեղ փոթորկի ժամանակ՝ Կուրիլյան կղզիների տարածքում՝ նավի սուզվելուց հետո: Ստալինը նրան կվերացներ 1953 թվականին, եթե մի փոքր էլ ապրեր. բռնությունն արդեն պատրաստվում էր: Նրան կարող էին սպանել Բուդապեշտի փողոցներում՝ 1956 թվականին, երբ հրամայեց բաց զրահապատ մեքենայի վարորդին իրեն տանել մարտի ամենաթեժ մասերով (հրազենի գնդակները հարվածում էին մեքենաներին, անվերջ թափվում էին տան պատուհաններից ներս):

Նա կարող էր խեղդվել Ատլանտիկի սառը ջրերում 1959 թվականի հունվարին, երբ ինքնաթիռի չորս շարժիչներից երկուսը այրվել էին օվկիանոսի վրա: Լայները հազիվ է նրան հասցրել ԱՄՆ-ի մոտակա ռազմածովային բազա: Մեքսիկայից վերադառնալուց հետո՝ 1959 թվականին, պարզ էր դարձել, որ 20 րոպե ավելի թռիչքից հետո ինքնաթիռը վթարի էր ենթարկվելու՝ տուրբինը անորակ հավաքելու պատճառով: 1963 թվականին՝ոչ մեծ վիրահատությունից հետո նրան հեպատիտով հիվանդ դոնորի արյուն ներարկեցին: 68 տարեկանում այդ ծանրագույն հիվանդությունից ազատվելն այնքան բարդ էր, որ նա եղբորը՝ Արտեմին, խոստովանել էր, որ կորցնում է հույսը, թե կառողջանա:
Ամեն դեպքում, ինչո՞ւ, բոլոր առաջնորդներից նրա բախտը բերեց քաղաքական կյանքում: Նա երբեք չէր ձգտում վեր, բարձր պաշտոնների: Նրա համար ոչինչ էր կարիերիզմը: Ընդ որում, նա ավելի բարձր պաշտոններից հրաժարվել էր, ոչ թե կեղծ համեստությունից ելնելով, այլ պայմանավորված ցանկությամբ՝ բերել մեծ օգուտ իր աշխատանքով, որը նա արդեն յուրացրել էր եւ որից գլուխ էր հանում:

Եւ նոր նշանակումները ընդունում էր՝ միայն կուսակցական կանոնակարգին հետեւելու պատճառով: Շնորհիվ դրա եւ ոչ մի «Առաջին» չէր համարում նրան իր համար վտանգավոր մեկը:

Մյուս ղեկավարների՝ Քաղխորհրդի եւ կառավարության անդամների նկատմամբ ցուցաբերում էր լոյալություն, երբեք չէր անհանգստացնում, չէր փորձում նրանց վատ լույսի տակ ներկայացնել: Ամբողջությամբ նվիրված իր աշխատանքին, պատասխանատու եւ կանոնակարգված, կենտրոնացած արդյունքի վրա՝ նա դարձավ հիանալի կազմակերպիչ՝ չփախչելով դժվար իրադրություններից եւ պատասխանատու որոշումներից, ժողովրդավար եւ էներգիայով լի ղեկավար էր, առանց բողոքի՝ լուծում էր ցանկացած խնդիր, որը նրան տրվում էր առանց այն էլ հսկայական ծանրաբեռնվածության պարագայում: Եւ չէր փորձում ներկայացնել հաջողությունը որպես սխրագործություն, պարզապես աշխատում էր ամբողջ ուժով, հասնում էր նպատակների եւ չէր «ցցում» իր դերը:

Կարողանում էր համառորեն պնդել իր կարծիքը եւ գտնել փաստարկներ՝ ստիպելով հակառակորդներին հետ քաշվել: Նա հիմնավորում էր իր ենթադրությունները՝ մանրամասնորեն ուսումնասիրելով հարցը՝ հաշվի առնելով այլոց կարծիքը, վերլուծելով, ողջախոհ լինելով:

Եւ երբ կյանքը ապացուցում էր, որ Միկոյանը ճիշտ է, իրենց կամքից անկախ, բոլորը, նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը հարգում էին նրա հիմնավորված դատողությունները: Նա ճանաչված մասնագետ էր փոխզիջումների, որի շնորհիվ կարողանում էր կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք, ըստ իրեն, սխալ էին:
Վեճերի ժամանակ նրբազգաց էր, փորձում էր անհամաձայնությունը մեծ կոնֆլիկտի չվերածել, չէր վիրավորում այն հակառակորդի հեղինակությունը, ում հետ վիճում էր: Ուներ կամքի ուժ, օժտված էր համոզման եւ բանավեճի զարմանալի շնորհով, որը բխում էր նրա ուժեղ բնավորությունից, սուր, կենդանի մտքից, տրամաբանությունից, իմացությունից եւ փորձից:

Նա դարձավ բարձրագույն կրթությամբ մեկը՝ մշտապես կրթություն ստանալու շնորհիվ, շնորհիվ ինքնակրթության, կարդալու, հետաքրքրասիրության, ես կասեի հաստատակամության, շնորհիվ խնդիրները մանրամասնորեն ընկալելու ձգտմամբ, խնդիրների, որոնցով նա պետք է զբաղվեր, ուշադիր լսելու եւ վերլուծելու կարողության եւ կյանքի հարուստ փորձի շնորհիվ: Նա մի մարդ էր՝ ուղեղով եւ հիշողությամբ՝ համակարգչի նման աշխատող, անսովոր աշխատասեր եւ հավաքված, բաց նոր գաղափարների եւ կարծիքների համար:

Իմ հայրը աշխատել է իրադարձությունների կիզակետում, եւ անխոս մասնակցել եւ իր վրա է կրել երկրի ծանր քաղաքական իրավիճակի բեռը՝ ստալինյան կամայականությունների ժամանակաշրջանում: Դա ժխտել չի կարելի, եւ ես չեմ փորձում դա անել: Եւ պետք չէ պարզեցնել պատմությունը կամ թեթեւամտորեն օգտագործել նրա համար այսօրվա չափանիշները: Ա. Ի Միկոյանն ամբողջ կյանքում, այդ թվում ռեպրեսիայի տարիներին, ձգտում էր զբաղվել հասարակության համար օգտակար տնտեսական աշխատանքով, եւ որքան հնարավոր է, իրեն հեռու էր պահում ստալինյան «մսաղացից» եւ նույնիսկ փորձում էր կանգնեցնել ռեպրեսիան, ինչպես նաեւ՝ կոնկրետ ինչ-որ մեկին փրկել: Եւ Ստալինի պնդմամբ՝ դառնալով կոմիսար ներքին առեւտրի գծով, նա փրկեց միանգամից հազար մարդու կյանք, քանի որ Ստալինը կատարել էր Միկոյանի պայմանը՝ չթույլատրել Ժողովրդական կոմիսարիատին կից ներքին գործերի մարմնին (НКВД) խառնվել իր ղեկավարության ներքո գտնվող կոմիսարիատի գործերին: Ուղիղ տասը տարի Կոմիսարիատը դարձավ երկրի «անվտանգության կղզի», որտեղ տիրում էր ռեպրեսիվ մարմինների կամայականությունը:

Ապրելով եւ աշխատելով ծայրահեղ վտանգավոր քաղաքական ինտրիգների մեջ, կարողանում էր մնալ զուսպ եւ զգույշ՝ երբեմն մի կողմ դնելով իր շիտակությունը՝ եւ նույնիսկ ուժեղ սկզբունքայնությունը, թույլ չտալով իրեն դառնալ անիմաստ զոհ, փախչելով վեճերից, որոնց հաղթողներն ի սկզբանե հայտնի էին: Միշտ նրբանկատորեն զգում էր եւ չէր անցնում այն անտեսանելի սահմանը, ինչի հետեւանքով վեճը կարող էր ավարտվել անուղղելի եւ անիմաստ մահաբեր վերջաբանով: Իսկ ստալինյան տարիներին վճռական վիճաբանության արդյունքը կարող էր լինել մեկը՝ գնդակ՝ ծոծրակին եւ հարյուրավոր գործընկերների եւ մտերիմների մահ: Այս ամենով հանդերձ, նա անսահման նվիրված էր գործին, որին հավատում էր, եւ միշտ դրական էր տրամադրված, ձգտում էր դրական փոփոխությունների: Միեւնույն ժամանակ, Անաստաս Միկոյանը՝ «չկուրացած» գրասենյակային աշխատող էր՝ թերությունները տեսնող, բաց նոր գաղափարների համար, իմաստուն անհատականություն, այլոց կարծիքները եւ հետաքրքրություններ ընդունել կարողացող, լայնամիտ եւ հումորի զգացումով օժտված:

Այդ էր պատճառը, որ նրա արտասահմանյան ուղեւորությունները, այդ թվում այն երկրներ, որոնք ԽՍՀՄ-ի հետ կոնֆրոնտացիա ունեին, ավարտվում էին անփոփոխ հաջողությամբ:
Մի ամերիկացի կենսագիր գրում է. «Մարդիկ, ովքեր ճանաչում են Միկոյանին, հիշում են նրան որպես ջերմ, հյուրասեր եւ սրամիտ մարդ: Նրա հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող արտասահմանցիները հիշում են նրան ոչ միայն որպես խիստ բանակցող, նաեւ որպես հմայիչ, քաղաքավարի եւ սրամիտ զրուցակից»: Աշխատանքում նա հստակ էր, ամուր, պահանջկոտ առաջին հերթին իր նկատմամբ, հետո նաեւ նրանց, ում հետ աշխատում էր: Դրա հետ մեկտեղ հումանիստ էր, խղճի խայթ էր զգում, կարեկից էր եւ միշտ պատրաստ էր օգնել մարդկանց:

Երբեմն հակասական այս որակների համադրումը Անաստաս Իվանովիչ Միկոյանին դարձնում են միանգամայն ոչ սովորական, մասշտաբային պետական անհատականություն՝ միեւնույն ժամանակ արժանի մարդկային սովորական հարգանքի եւ հավերժ հիշելու:

Ինձ առանձնապես չեն անհանգստացնում ժամանակ առ ժամանակ թերուս  չարակամների կամ ոչ այդքան բարեխիղճ հեղինակների հարձակումները հորս կենսագրության կամ կերպարի վրա: Ինչ էլ նրանք ասեն, նա խոշոր, վառ շտրիխներով մտել է 20-րդ դարի պատմություն: Իսկ նրան քննադատողները լավ կանեին նախ իրենց նայեին: Անգլիացիներն ասում են. «Ապակե տանը ապրող մարդիկ չպետք է քարկոծեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան Սինանյան says:

    Լավ, ենթադրենք այս բոլորը հասկացանք, բայց չհասկացանք թե նա ինչ է արել Հայաստանի համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30