Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը նվազում է. «Հայոց աշխարհ»

Հունիս 04,2014 12:40

Գնաճային միջավայրն այս տարի բարեհաջող է դասավորվել Կենտրոնական բանկի համար։ Տարեսկզբին պարենային ապրանքների շուկաներում չկան մեծ ճնշումներ։ Ավելին՝ արտաքին հատվածում դիտարկվում են երեւույթներ, որոնք դրական սպասումներ են թողնում ներքին գների վրա։

Մասնավորապես գնաճային ճնշումներ գրեթե չեն սպասվում պարենային այնպիսի ապրանքների շուկաներում, ինչպիսին է հացահատիկը, բրինձը եւ շաքարավազը։ Սպառման նկատմամբ արտադրության առաջանցիկ աճով պայմանավորված՝ միջինժամկետ հատվածում կանխատեսվում է հացահատիկի գների կայունացում։ Նույնպիսին են սպասումները նաեւ բրնձի դեպքում։ Տեւական ժամանակ արձանագրվող անկումից հետո շաքարավազի շուկայում դիտարկվում է գնաճային թույլ ճնշումների հավանականություն։

Արտաքին միջավայրում ձեւավորված այս իրավիճակը նպաստավոր ազդեցություն է թողել ԿԲ կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության վրա։ Պատահական չէ, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանում արձանագրվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազում։ Վերջին անգամ Կենտրոնական բանկը այդ քայլին դիմեց մայիսի սկզբին։ Ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։
Հատկապես որ սպառողական ապրանքների շուկայում թուլանում է գնաճային ճնշումը։ Մասնավորապես մայիսին վիճակագրական ծառայությունը 12-ամսյա հատվածում գրանցել է 3,6 տոկոս գնաճ։ Նախորդ ամսվա նկատմամբ գնաճի մակարդակը նվազել է։ Հիշեցնենք, որ ապրիլին այն 4,4 տոկոս էր։

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, այս միտումը կխորանա առաջիկայում՝ պայմանավորված անցած տարվա հուլիսից էներգակիրների թանկացման ազդեցության չեզոքացմամբ։ Ըստ այդմ, գնաճը կլինի նախատեսված թիրախային ցուցանիշի ներքին սահմանին մոտ։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30