Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Արդեն խոսվում է համալիրի տեղում հանքի շահագործման մասին»

Հունիս 04,2014 15:06

Բնապահպան Կարինե Դանիելյանը չի կարողանում հասկանալ՝ ինչպես են աճուրդի հանում մարզահամերգային համալիրը, եթե այն պատմամշակութային արժեք է:

«Բայց պայմանագրում կառույցի պահպանման համապատասխան կետերը չնշե՞լ, որ սեփականատերն ինչ ուզենա իրականացնի: Ուղղակի անթույլատրելի է, եթե պայմանագրում չեն դրվում այն պայմանները, թե ինչպես ու որպես ինչ է շարունակելու աշխատել»,- ասաց բնապահպանը:

Նրա տպավորությամբ, Երեւանը վերջին տարիներին նպատակաուղղված տանում են պատմական հիշողությունը կորցնելու ճանապարհով. «Ինչ հնարավոր է քանդել ենք: Պետության դերը բա ո՞րն է, հերթով կորցրինք մեր պատմամշակութային արժեքները»:

Նա կիսում է ճարտարապետների մտահոգությունը, թե համալիրի նոր սեփականատիրոջն ավելի շահավետ կլինի քանդել այն ու օգտագործել որպես հանք, ինչպես վարվեցին երիտասարդական պալատի հետ. «Արդեն ասվում է դրա մասին, փորձը ցույց է տալիս, որ մինչեւ հիմա կնքվող պայմանագրերը սահմանափակող հոդվածներ չեն ունեցել, ու մարդիկ ազատ են, ինչ թելադրում է իրենց շահը, այն էլ անում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30