Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ռազմաճակատի գիծն անսովոր «մոտեցավ» մեզ.«Հրապարակ»

Հունիս 06,2014 10:27

Սահմանին հնչած կրակոցների ու 18-20 տարեկանների մահվան դեպքերի մասին լուրերը մենք ստանում ենք այնպես, կարծես պատերազմը 1994-ին չի էլ դադարել։ Սակայն եթե մինչ օրս զոհերի ու բախումների մասին լուրերը գալիս էին Ղարաբաղից, երեկ ռազմաճակատի գիծն անսովոր «մոտեցավ» մեզ։ Կրակոցների օջախը Երասխն էր, իսկ զոհված պատանիները Երասխի զորամասում էին ծառայում՝ Արարատի մարզում։ Երեւանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։

Օրը ցերեկով՝ ժամը 3-4-ի հատվածում հակառակորդը կրակահերթերով ապակայունացրել է իրավիճակը։ Այնպես, որ երեկ անգամ Երասխի բնակչության տեղահանման մասին էին խոսում։

Երեկոյան արդեն ամեն ինչ խաղաղ էր, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության, երկու երիտասարդ է զոհվել՝ 1988 թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ մենք ուղտի ականջում քնած ենք….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30