Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների տունը կապամոնտաժեն. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2014 11:14 Share

Մայրաքաղաքի պատմական կառույցներից մեկը՝ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը, որ ներառված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, մոտ օրերս կապամոնտաժվի։

Այժմ այն մեկուսացված է մետաղյա ցանկապատի միջոցով, շինարարները հետիոտնի անցումը անվտանգ դարձնելու համար թիթեղից համապատասխան կոնստրուկցիաներ են պատրաստում։ Նրանցից ճշտեցինք, որ շենքի ապամոնտաժումը կսկսվի՝ հենց հետիոտնի անվտանգության հարցը լուծված լինի:

Աֆրիկյանները Երեւանի ամենահին ընտանիքներից են։ Այս գերդաստանի նահապետները քաղաքային դումայի անդամներ են եղել, ունեցել են գործարաններ ու լուրջ ներդրում ունեն քաղաքի պատմության մեջ։ Մեծահարուստ Աֆրիկյանների միջոցներով է 1911թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երեւան։ Բոլշեւիկների գալուց հետո նրանց ունեցվածքն ազգայնացվել է։ Քաղաքի կենտրոնում գտնվող եւ նախկինում նրանց պատկանող 2 շենքերն ընդգրկված են Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Տերյան 11 հասցեում գտնվող տան տարածքը Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, եւ կառուցապատման իրավունքով տրվել «Դվին» ՍՊԸ-ին, որի իրավահաջորդն այժմ «Միլենիում կոնստրակշն» ՍՊԸ-ն է։ Կառավարությունը նախատեսել է շենքն ապամոնտաժել ու տեղափոխել «Հին Երեւան» պատմաճարտարապետական թաղամաս։

Ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Տերյան փողոցը եւ նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30