Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած մտահոգությունը քաղաքական առումով տրամաբանական է»

Հունիս 06,2014 17:19

«Ոչ թե կառավարությանն է ներկայացվում 12 կետից պահանջ, այլ իշխանությանը: Իշխանությունը միայն կառավարությունը չէ, այլ ԱԺ-ն, նախագահական ինստիտուտը, դատական չակերտավոր համակարգը»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ դիտարկումներ հակասական չե՞ն, հատկապես այն, որ նա մի կողմից քննադատում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին , մյուս կողմից՝ քառյակը 12 կետանոց պահանջ է ներկայացնում կառավարությանը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մյուս հարցին` ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է նկատում, արդյոք սահմանադրական բարեփոխումները իշխանության կողմից ԲՀԿ-ին ուղղված «խա՞յծ» են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանությանն, այդ կլան կոչվածին, իհարկե, որոշակիորեն ձեռնտու է, որ որոշ կուսակցությունների հնարավոր լինի բերել իրենց դաշտ: Այդ պարագայում տեսանելի է ոչ միայն ԲՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները ևս: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած մտահոգությունը քաղաքական առումով տրամաբանական է: ԲՀԿ-ի հետ «գործարքի» և երկրորդ բևեռի ձևավորման մասին, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Նայած, թե երկբևեռ քաղաքական համակարգ ասելով` մենք ինչ ենք հասկանում: Եթե հասկանում ենք երկկուսակցական, ապա այդ դեպքում ես կողմնակից չեմ դրան Հայաստանի պարագայում, քանի որ ՀՀ-ում պայմանավորվածությունների հեշտ է հասնել. բնակչությամբ ենք քիչ, համակարգն այնպիսին է, որ հարազատական կապեր են ձևավորվում: Ինչ վերաբերում է նրան, որ երկբևեռ նկատի ունի կոնկրետ ընդդիմություն և իշխանություն, ընդամենը պետք է ընտրություններ չկեղծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30