Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «Այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չկա» «Իրատես de facto»

Հունիս 10,2014 11:54

Վերջին օրերին սահմանային գծում լարվածությունը հասարակական մտահոգությունների տեղիք է ավել։ Հատված ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցից:

– Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, սա մեր «ռազմական գործընկերոջ» կողմից «դիվանագիտական» հարված չի՞ կարելի որակել։

– Այս հարցը ևս մեզ մտահոգում է, բայց պետք է հասկանալ, որ զենք կարելի է ձեռք բերել տարբեր աղբյուրներից։ Ռուսական կողմը դա ներկայացնում է որպես առևտրային գործարք, որի արդյունքում Ադրբեջանը համալրում է իր սպառազինությունը։ Սա չի նշանակում, որ մենք չենք համալրում մեր զինամթերքը։ Բնական է, այս պահին չեմ կարող հրապարակել, թե մենք վերջին տարիներին որքան ռազմամթերք ենք ձեռք բերել, այդ թվում՝ Ռուսաստանից։

Այլ բան է, որ մեզ պետք է մտահոգի տարածաշրջանում սպառազինության մրցավազքը։ Քանի դեռ զենք է կուտակվում, դրա կիրառման վտանգը մեծանալու է։ Պետք է ամեն ինչ անել այդ մրցավազքը դադարեցնելու համար։ Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ տարածաշրջանում իսկապես լարվածություն է ստեղծվում՝ և ռազմատենչ հայտարարություններ, և դիպուկահարներին սահմանից չհեռացնելը, և դիվերսիոն գործողությունները։ Միջազգային տարբեր հարթակներում ևս ադրբեջանցի պատվիրակներն անընդհատ նշում են, թե մենք օկուպացրել ենք իրենց տարածքը։ Այս առումով տարածաշրջանում դրական միջավայր չի ձևավորվում։ Ներկայումս պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը հստակ պատկերացում կազմի և՛ մեր քայլերի, և՛ հակառակորդի ոչ համարժեք գործողությունների մասին։

– Այս օրերին որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, թե առկա է պատերազմի վերսկսման վտանգը։ Ըստ Ձեզ, կա՞ նման վտանգ։

– Որպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իմ ունեցած տեղեկությունների շրջանակում կարող եմ ասել, որ այս պահին նման վտանգ չկա։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ սրընթաց զարգացումներ կարող են լինել։ Բոլոր դեպքերում, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղությունը պահպանելու համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30