Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահռչակ ԼԺՀ-ն իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է նաև Հայաստանին. «Ազատություն» ռադիոկայան

Հունիս 12,2014 17:06

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության մի քանի սուբյեկտների ու չճանաչված հանրապետությունների:

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն Խորհուրդը, ժողովրդական պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդները, հասարակական միությունները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան, անկախ պետություն», – ասված է երեկ երեկոյան ԼԺՀ-ի Գերագույն Խորհրդի նիստում ընդունված և խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինի կողմից ստորագրված հայտարարությունում:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30