Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի հաղթողների անունները կիմանանք վաղը երեկոյան

Հունիս 13,2014 18:50

Ինչպես արդեն գրել էինք, հունիսի 6-14-ը Երևանում անց է կացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ՝  հոբելյանական միջազգային մրցույթը: Այս անգամ՝ մեծն կոմպոզիտորի 110-ամյակի տարում՝  մրցում են պատանի դաշնակահարները:

Հիշեցնենք, որ մրցույթն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի միացյալ ջանքերի շնորհիվ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով միաժամանակ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

ARMEN-RITA

2010 թվականից  Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն վաղը՝  հունիսի 14-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում սկսվող պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ, որին կհետևի Գալա-համերգը:

ARMEN--BABAX

Գալա-համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը 2007թ.-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և մրցույթի առաջին դափնեկրի կատարմամբ:

Հարկ է նշել, որ մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը տարեց-տարի լայնանում է: Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարեցին 26 մասնակից ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և մի շարք այլ երկրներից:

Հունիսի 8-ին ավարտվեց մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին 18 դաշնակահար:

Stepan-Simonyan

Կիսաեզրափակիչ փուլ անցան 8 մասնակից՝  Նինո Բակրադձեն (Վրաստան), Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան), Դավիթ Հովհաննիսյանը (Հայաստան), Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան), Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), Շուշանիկ Հովակիմյանը (ԱՄՆ), Ալեքսեյ Կուդրյաշովը (Ռուսաստան), Ռեն Ջիան (Չինաստան ):

Ցավո՛ք, Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը  դադարեցրել է իր մասնակցությունը մրցույթին՝  վատառողջ լինելու պատճառով:

ARMEN

Մրցույթի եզրափակիչ փուլ անցան 4 մասնակից, որոնք ելույթ ունեցան հունիսի 12-ին և կմրցեն նաև այսօր՝ հունիսի13-ին ժամը 19:00 –ին:

Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները հետևյալն են.

Անաստասիա Նեստերովա, Եվգենի Ստարոդուբցև, Ստեփան Սիմոնյան, Ռեն Ջիա:

2008 թ.-ից մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի վկայությամբ, այսօր այն լիովին կայացած և միջազգային ճանաչում նվաճած փառատոն է, Հայաստանի ՝ որպես հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող մի երկրի յուրօրինակ «բրենդ»:

press-conference

Պրն Սմբատյանի հետ ծավալուն հարցազրույցը կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը հաջորդիվ:

 

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30