Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

Հունիս 16,2014 15:21

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:

«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:
Անդրադառնալով Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցմանն ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցման ծրագրին՝ զեկուցվել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և փաստաթղթային որոշ ճշգրտումներից հետո առաջիկայում կմեկնարկի շինարարությունը:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 8 դեպք, իսկ նախկինում արձանագրված 6 դեպքով էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել 4 վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում: Արդյունքում պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 11 տնտեսվարողի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն:
Մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ պարբերաբար գույքագրվում են փողոցներում, մայթերում և այգիներում տեղադրված աղբամանները և, ըստ անհրաժեշտության, լրացվում նորերով: Նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղադրվել է 128 նոր աղբաման:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ: Ի պատասխան մտահոգության, թե աշխատանքի արդյունքները դեռևս տեսանելի չեն, նշվել է, որ դա պայմանավորված է բացառապես վերջին շրջանի տեղումների առատությամբ և որ դրանց դադարելուն զուգահեռ տեսանելի կլինեն նաև արդյունքները:

Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում բուժման նպատակով տարվում են ծառերի հատուկ նյութերով մշակման անհրաժեշտ միջոցառումներ: Հանձնարարվել է մասնավոր հատվածին իրազեկել այս ուղղությամբ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկելիք անհրաժեշտ միջոցառումների մասին:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ աշակերտների համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ավարտական քննությունների բնականոն ընթացքն ապահովելու համար:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 173 և 98 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ, 201 հարց ստացել է լուծում, մնացածն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Լավ էլի……………..Երեւանը Լաս-Վեգաս է` փող եւ լույս, իսկ մարդիկ հեռանում են հա?????????? Տատուս ասած` եփած հավի ծիծաղը կգա………….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30