Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակը ճապոնացիների համար շատ թունդ է (Տեսանյութ) 

Հունիս 17,2014 13:08

Ճապոնիայում հայկական կոնյակի սպառումը նվազել է, նրանք կսկսեն ավելի շատ հայկական գինի օգտագործել, իսկ հայաստանցիներին կմատակարարեն թանկարժեք, բնական, ծովային մարգարիտներ

Հայկական կոնյակը շատ թունդ է ճապոնացիների համար, ուստի նրանք ավելի շատ գերադասում են գինին: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել ճապոնական սպառողին, ասաց «Հայ-ճապոնական» ասոցիացիայի գործադիր տնօրեն Չունիչի Նակազավան:
Ասոցիացիան համագործակցում է մշակույթի եւ տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցություն է ծավալում:

Պարոն Նակազավան ասաց, որ այս պահին շատ գաղափարներ չկան, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել Ճապոնիային տնտեսության համագործակցության ոլորտում, սակայն մի քանի ոլորտներ արդեն նկատի ունեցել է: Ըստ պարոն Նակազավայի, չնայած հայկական կոնյակի որակն ու համը լավն է, սակայն Ճապոնիայում պահանջարկը նվազել է, հիմա ավելի շատ հետաքրքրված են հայկական գինով: Չունիչի Նակազավան ներկայումս
հետաքրքրված է հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով:

Բացի այդ, Հայաստան է ներմուծվում ճապոնական բնական, ծովային մարգարիտներ, որոնց վաճառքը 10-15 օրից է նախատեսվում: Պարոն Նակազավան ասաց, որ հետաքրքրված է նաեւ հայկական վերամշակող ընկերություններով. «Ձեզ մոտ ադամանդ են լավ մշակում, ես այդ ուղղությամբ էլ մտածում եմ, մեզ մոտ քարեր չեն օգտագործում, իսկ ձեզ մոտ արտադրվում են գեղեցիկ քարեր»:

Մանրամասն` տեսանյութում

 

 

Ճապոնական մարգարիտների գներն, ըստ մարգարիտներ արտադրող ճապոնական «Ուվակոյա» ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աննա Վարդանյանի, տարբեր են. «Միջինը 500 դոլարից մինչեւ անսահմանություն»: Aravot.am-ի այն հարցին, թե շուկան ուսումնասիրե՞լ են, արդյոք ձեռնտու բիզնես է եւ ճապոնական մարգարիտներն արդյոք մեծահարուստների համար միայն ձեռնտու կլինեն, Աննա Վարդանյանն ասաց, որ առայժմ շուկան մոնիտորինգի փուլում է, իսկ մարգարիտները միջին խավի համար էլ հարմար կլինեն:

Աննա Վարդանյանի դիտարկմամբ` հայերը մարգարիտների մեջ ներդրում չեն անում, այսինքն, իրենց եղած գումարներով հայերը գերադասում են ադամանդ գնել, բայց ոչ մարգարիտ, մինչդեռ ադամանդի գնով կարելի է նաեւ գեղեցիկ, բնական մարգարիտ գնել. «Պետք սովորեցնենք հայերին կրել մարգարիտներ»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30