Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «5000 դրամի համար բոլորը դեմ են, բայց բնությունը վարի է գնում՝ոչ ոք դեմ չէ»

Հունիս 17,2014 13:45

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանում անապատացման խնդիրներին, մտահոգություն հայտնեց, որ անապատացումը համաշխարհային պրոբլեմ է, եւ որ Հայաստանը գտնվում է անապատացման վտանգի տակ:

«Մեր հողային ֆոնդի 82 տոկոսը ենթարկված է տարբեր աստիճանի ապականացման՝ հողի էրոզիայի, կանաչ ծածկույթի կրճատման, աղտոտման եւ այլն»:

Ըստ պրն Ադիբեկյանի նշած տվյալների՝ Հայաստանի տարածքի 26 տոկոսը ծայրահեղ անապատացման վտանգի տակ է: «Ամեն տարի Հայաստանում 8000 հեկտար անտառ է անհետանում: Արոտավայրերի կեսը անհետացել է: Հայաստանում 360 հազար հեկտար ջրդի հողերից մնացել է ընդամենը 200 հազարը: Հայաստանում անհետացել են իշխանը եւ սիգը: Սեւանի անապատացման մասին է խոսք գնում նաեւ՝ այնտեղ խեցգետիններից բացի, ոչինչ չկա»:

Սոցիոլոգը մեզ պատմեց, որ անապատացման պատճառներից մեկն այն է, որ գյուղատնտեսության մեջ, օգտագործելով քիմիական նյութեր, հողի մեջ սպանվում են այն մանրէները, որոնք հողը դարձնում են պարարտ, հողը ուղղակի դառնում է ավազուտ, որին պարարտանյութ չտալու դեպքում՝ ոչինչ չի աճում: Անասնաբուծությունը նույնպես անապատացման պատճառներից մեկն է համարում. «Ոչխարաբուծության դեպքում ողջ կանաչ տարածքը, որտեղ ոչխարները արածում են, անհետանում է: Կովաբուծությունը այդքան էլ վտանգավոր չէ: Կովերը խուզում են վերին շերտը, իսկ ոչխարը մինչեւ վերջ ուտում է խոտը՝ վնասելով հողի շերտը»:

Պրն Ադիբեկյանն անապատացման դեմ պայքարի մի քանի միջոց է առաջարկում. «Դրա համար պետք է քվոտաներ մշակել, որպեսզի հստակ սահմանվի, թե տվյալ տարածքում անասնաբույծները քանի՞ գլուխ անասուն պետք է արածեցնեն: Անապատացման դեմ պայքարելու համար հողագործությունը եւ անասնաբուծությունը պետք է լիցենզավորել: Բնական պարարտանյութեր պետք է օգտագործվեն, թունաքիմիկատները պետք է լինեն ոչ թե մնայուն, այլ քայքայվող, որպեսզի հողի մեջ անհետանան: Միայն այս պարագայում կարելի է իրավունք տալ ֆերմերին զբաղվել հողագործությամբ»:
Պրն Ադիբեկյանը նաեւ պնդում է, որ անապատացումից խուսափելու համար, պետությունը պետք է լուծի ոռոգման ջրի եւ ջրամբարների ջրի ռացիոնալ օգտագործման խնդիրը. «Սխեմաները պետք է մշակվեն այնպես, որ փոքր ՀԷԿ-երի, որոնք ունեն ջրամբարներ, ջուրը օգտագործվի ոչ միայն էլեկտրականություն ստանալու համար, այլեւ ոռոգման նպատակներով»:

Պրն Ադիբեկյանը հավելեց, որ կրթությունը պետք է լինի բնության վերաբերյալ: «Համալսարանում եւ դպրոցում սովորողը պետք է իմանա, որ այն օդը, որ նա շնչում է եւ այն ջուրը, որ նա խմում է, վտանգի տակ է: 5000 դրամի համար բոլորը դեմ են, բայց բնությունը վարի է գնում ՝ ոչ ոք դեմ չէ»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30